Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2013, 1455 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 893-Ա որոշման 1-ին կետում «2013 թվականի նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2014 թվականի մայիսի 31-ը» բառերով:
 

Արխիվ

2024

2023