Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2013, 1422 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արձակագիր Լևոն Խեչոյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2013 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 11,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2013 թվականի երկրորդ կիսամյակում հատկացնել 5,5 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գումարներն օրենքով սահմանված կարգով կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցել Լևոն Խեչոյանի և Արմեն Մազմանյանի` օրենքով սահմանված կարգով լիազորած անձանց հաշվեհամարներին` բուժման համար կատարված ծախսերը փոխհատուցելու համար:


 

Արխիվ

2024

2023