Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1496 - Ա

«ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության (վաճառող) և «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» ընկերության, «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության (գնորդ) միջև կնքվող «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի առուվաճառքի պայմանագրին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագիրը:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել սույն որոշման 1-ին կետում նշված առուվաճառքի պայմանագրով գույքային համալիրի օտարումից ծագող գնորդի սեփականության իրավունքները:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` վաճառողին տրված ջրօգտագործման թույլտվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերաձևակերպել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության վրա, որին սեփականության իրավունքով անցնում է վաճառողի գույքը:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերությանը, որին սեփականության իրավունքով անցնում է վաճառողի գույքը:

 

 Հավելված

 

Արխիվ

2024

2023