Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2013, 1484 - Ա

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 35-րդ հոդվածը, 36-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 7-րդ մաuը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը uեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից մինչև Բագրատաշեն գյուղն ընկած տարածքում գտնվող 1987 թվականին կառուցված միջին ճնշման D=159 մմ տրամաչափի 3585 գծամետր և D=219 մմ տրամաչափի 4300 գծամետր երկարությամբ՝ 1367,575 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 25947,0 հազ. դրամ արժեքով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ստորգետնյա խողովակներով (նախատեսված, որպես գազատար, այuուհետև` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատաuխան թվով բաժնետոմuերի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մաuով uահմանված կարգով:
5. Հայաuտանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը որպես պետական սեփականություն Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 25947,0 հազ. դրամ արժեքով ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում, որի դիմաց վճարումը կկատարվի ընկերության կողմից համապատասխան քանակությամբ բաժնետոմսերի թողարկման և Հայաuտանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունից «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև այդ ընկերությունների կանոնադրական կապիտալների փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրությունների փոփոխությունների գրանցումը:


 

Արխիվ

2024

2023