Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2013, 1489 - Ն

ԾԵՐՈՒԹՅԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ, ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 35-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) ծերության սոցիալական նպաստի չափը՝ 14000 դրամ.
2) հաշմանդամության սոցիալական նպաստի չափերը՝
ա. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 19600 դրամ,
բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16800 դրամ,
գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 14000 դրամ.
3) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի չափը՝ 14000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ.
4) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023