Կառավարության որոշումներ

9 Հունվարի 2014, 5 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը «հարցերի» և «գ» ենթակետը «ռիսկերի» բառերից հետո լրացնել «այդ թվում` համընդհանուր լաբորատոր ցանցի» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «է» ենթակետը «ներուժի» բառից հետո լրացնել «համընդհանուր լաբորատոր ցանցի և լաբորատոր համակարգի» բառերով.
3) 1-ին մասի 2-րդ կետի «ժգ» ենթակետը «հսկողության» բառից հետո լրացնել «համընդհանուր լաբորատոր ցանցի» բառերով, իսկ «համակարգումը» բառից հետո՝ համընդհանուր լաբորատոր ցանցի հարցով գործունեության ստանդարտ ընթացակարգերի մշակման և գործադրման աշխատանքների համակարգման դեպքում համաձայնեցնելով լաբորատոր փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023