Կառավարության որոշումներ

9 Հունվարի 2014, 8 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատաuխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 48-րդ կետը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» N 276-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 2-րդ կետի 16-րդ ենթակետի`
ա. «ժ պարբերությունում մակաբուծական բառը փոխարինել մակաբուծաբանական բառով,
բ. «ժա պարբերությունում իմունոլոգիական բառը փոխարինել իմունաբանական բառով,
գ. «ժբ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետի 18-րդ ենթակետի`
ա. «ա պարբերությունում ռեֆլեքաաթերապևտիկ բառը փոխարինել բարոթերապևտիկ բառով,
բ. «բ պարբերությունում մանուալ թերապևտիկ բառերը փոխարինել էլեկտրաբուժում բառով,
գ. «գ պարբերությունում բուժական մերսում բառերը փոխարինել լուսաբուժում բառով,
դ. «դ, «ե և «զ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ կետի 19-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
ա. բալնեոլոգիական,
բ. ցեխաբուժություն,
գ. շարժաթերապևտիկ,
դ. ռեֆլեքսաթերապևտիկ,
ե. մանուալ թերապևտիկ,
զ. բուժական մերսում».
4) 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
ա. քիմիոթերապիա,
բ. ճառագայթային թերապիա,
գ. վիրաբուժական»,
5) 3-րդ կետի 51-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
ա. անշարժ կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում,
բ. շարժական կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում,
գ. ձուլելու հետ կապված աշխատանքների իրականացում (ձուլարան)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023