Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2013, 1506 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 963010 դրամ հաշվեկշռային արժեքով ԳԱԶ-3102 մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը՝ 2007 թվական, նույնականացման համարը՝ X9631020071367977) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023