Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2013, 1499 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 15-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի տեղեկատվական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և փոխանակվող տեղեկատվության ցանկը հաստատելու մասին N 15-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման կարգի`
ա. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ոստիկանության ՏՓՀ-ի և ԱՊՊԱ ՏՀ-ի միջև տվյալների երկկողմ փոխանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:»,
բ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերը,
գ. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. ՏՄ-ների վերաբերյալ սույն որոշման N 2 հավելվածի N 2 աղյուսակի 1.2-1.8-րդ կետերում նշված տվյալները ԱՊՊԱ ՏՀ-ից ոստիկանության ՏՓՀ փոխանցվում են` ըստ յուրաքանչյուր պետական համարանիշի, որով հաշվառված ՏՄ-ի համար առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր:»,
դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ՏՄ-ների վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությանը փոխանցելու միջոցով ԱՊՊԱ-ի ոլորտում ապահովագրական կեղծիքների և այլ չարաշահումների հայտնաբերումն ու դրանց համար համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը.».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


  Հավելված

Արխիվ

2024

2023