Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2013, 1513 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1783-Ն ու 2004 թվականի հունիսի 25-ի N 963-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1417-Ն, 2008 թվականի փետրվարի 7-ի N 134-Ն և 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածում «դիմել է հանրային ծառայությունների համարանիշ ձեռք բերելուց հրաժարվելու կապակցությամբ» բառերը փոխարինել «տրամադրվել է հանրային ծառայություների համարանիշ չստանալու մասին տեղեկանք» բառերով.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 1-ին կետը «չներկայացված» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարված» բառերով,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից հրաժարվելու դեպքում` սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը` բացառությամբ այն դեպքի, երբ քաղաքացին կորցրել է դրանք, որի մասին նշում է կատարվում դիմումում:»,
գ. 6-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ» բառերը,
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն է տրամադրում տեղեկանքը։ Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում տեղեկանքը տրամադրվում է մինչև 16 տարեկան կամ դատարանի դատավճռով անգործունակ ճանաչված քաղաքացու օրինական ներկայացուցչին։»,
ե. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Տեղեկանքը փոխանակելու վերաբերյալ դիմումը և մյուս փաստաթղթերն ստանալուց հետո սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն է տրամադրում տեղեկանքը։».
3) որոշման N 3 հավելվածում՝
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ նախկինում հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք ստացած լինելու դեպքում՝ նշված տեղեկանքը` բացառությամբ այն դեպքի, երբ քաղաքացին կորցրել է այն, որի մասին նշում է կատարվում դիմումում:»,
բ. 10-րդ կետում «ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը» բառերը փոխարինել «ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
գ. 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Տեղեկանքը փոխանակելու վերաբերյալ դիմումը և մյուս փաստաթղթերն ստանալուց հետո սույն կարգի 9-րդ կետով նախատեսված՝ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու դիմումի մերժման հիմքի բացակայության դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն է տրամադրում հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին նոր տեղեկանք։»,
ե. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.
«18.1. Տեղեկանքը համարվում է անվավեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք հատկացնելու պահից կամ տեղեկանքում առկա՝ անձը հաստատող փաստաթղթի մասին տվյալների փոփոխության դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Արխիվ

2024

2023