Կառավարության որոշումներ

21 Նոյեմբերի 2013, 1444 - Ա

ՍՊԻՏԱԿԻ «ՎԱՆՈՒՀԻ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ և 466-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին հետաձգել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակի և Սպիտակի կարի արտադրական միավորման Սպիտակի «Վանուհի» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև 1995 թվականի հուլիսի 12-ին կնքված N 1 վարկային պայմանագրի հիման վրա Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 615000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով վարկի մարման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախապես վճարված 15.666.200 դրամ պետական տուրքի վճարման ժամկետները` ներելով վարկի տոկոսների և տույժերի վճարումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) պայմանագրի փոփոխման մասին համաձայնագրում սահմանել, որ ընկերությունը պարտքի մարման նպատակով պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել մինչև 2020 թվականը յուրաքանչյուր տարի 1500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ մինչև 2030 թվականը` յուրաքանչյուր տարի հավասար մասնաբաժիններով մարման ենթակա մնացած գումարը.
2) սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված վարկային պայմանագրում ընկերության հիմնական միջոցները, որպես վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավի պայմանագրի վերանայումը՝ հաշվի առնելով ընկերությունում կատարված ներդրումները և Հայաստանի Հանրապետության նկատմամբ պարտավորության կատարման ամբողջական ծավալի ապահովմամբ.
3) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ընկերության կողմից 2002 թվականի փետրվարի 22-ին ստորագրված «Վարկային պայմանագրի լրացում» պայմանագրի N 1 հավելվածով հաստատված ժամանակացույցում` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարկի մարման պայմաններին համապատասխան:

 

 

Արխիվ

2024

2023