Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2014, 21 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական uեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական oգնության և uպաuարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 748-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակի 2-րդ տողի 3-րդ «Իրականացվող բժշկական միջոցառումները և հետազոտությունները» սյունակը «մեզի և արյան ընդհանուր քննություն» բառերից հետո լրացնել «,էլեկտրասրտագրում, որովայնի օրգանների սոնոգրաֆիա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023