Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2014, 62 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1163-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներին գույք նվիրաբերելու մասին»
N 1163-Ա որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով.
2) 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնել համայնքների միջոցների հաշվին:»:
 

Արխիվ

2024

2023