Կառավարության որոշումներ

23 Հունվարի 2014, 80 - Ն

«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.03311) վերակազմավորել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ՝ ռեկտորի պաշտոնակատար) նշանակել Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին (անձնագիր` BA 0013825, տրված՝ 16.11.2012 թ.` 012-ի կողմից):
5. Առաջարկել հիմնադրամի ռեկտորի պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:
6. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող` 266712.7 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 7343.32 քառ. մետր ընդհանուր մակերեսով N 1 մասնաշենքի (այդ թվում՝ 777.5 քառ. մետր մակերեսով նկուղ), N 14 մասնաշենքի 1-ին, 2-րդ հարկերից` 286,1 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 116.76 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 2 մասնաշենքի 1-ին հարկից` 561.7 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 229.26 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 24 մասնաշենքի 1-ին հարկից` 679.8 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 277.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 10 մասնաշենքի 1-ին հարկից` 16178.1 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 279.58 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 20 մասնաշենքի 1-ին և 3-րդ հարկերից` 626.8 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 255.84 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 22 մասնաշենքի 1-ին հարկից` 169.7 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 69.28 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 4 մասնաշենքի 5-րդ հարկից` 492.0 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 200.81 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը, N 3 մասնաշենքի 6-րդ հարկից` 77.5 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 31.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը և 1.442 հեկտար մակերեսով հողատարածքը, Երևան քաղաքի Խանջյան 9 հասցեում գտնվող` 228321.35 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 2848.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 1559.297 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 15.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը և 0.498 հեկտար մակերեսով հողատարածքը, Երևան քաղաքի Մառի 17/1 հասցեում գտնվող` 21051.25 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 8632.15 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 692.18 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 77.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով պարիսպը և 1.0788 հեկտար մակերեսով հողատարածքը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան-Ճամբարակ ճանապարհի աջ հատվածում գտնվող` 324.9 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 159.54 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական բազան (այդ թվում` 26.23 քառ. մետր մակերեսով նկուղ), 139.2 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 118 քառ. մետր ընդհանուր մակերեսով հարթակը հետ վերցնել և դրանք թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 6-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո քառամսյա ժամկետում «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին առնվազն 10 օր առաջ գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների` «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին փոխանցման ակտը.
2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու` հանձնման-ընդունման գործընթացը։
9. Սահմանել, որ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2019

2018