Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2014, 117 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գերմանիայի զարգացման վարկերի (KFW) բանկի աջակցությամբ իրականացված Հայաստանի Հանրապետության Շիրակի (Գյումրի) և Հայաստանի Հանրապետության Լոռու (Վանաձոր) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրերի (I փուլ) գծով առաջացած համապատասխանաբար`
726,716.0 հազ. դրամ և 190,737.1 հազ. դրամ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1,2,3,4,5 և 6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023