Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2014, 121 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ի N 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 299 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով և նույն ենթակետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 5-րդ կետում «ապրանքատեսակի» բառը փոխարինել «սույն որոշման NN 2 և 3
հավելվածներով նախատեսված արտադրատեսակի (օգտակար հանածոյի) և ապրանքատեսակի» բառերով,
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հարկ վճարողները հաշվետվությունները ներկայացնելուց հետո` օրենքով սահմանված կարգով կարող են ներկայացնել ճշտված հաշվետվություններ:».
3) N 1 հավելվածի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023