Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2014, 88 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում նախատեսված ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվներ`
1) <<Աջակցություն Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և աշխատակազմի կարողությունների բարելավման համար ՏՏ նոր գործիքների ներմուծմանը>> ծրագրի համար` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը օգտագործման ժամկետով.
2) <<Աջակցություն կենսաթոշակային իրազեկմանը և ֆինանսական գրագիտության բարելավմանը>> ծրագրի համար մինչև 2015 թվականի մարտի 30-ը օգտագործման ժամկետով:
 

Արխիվ

2024

2023