Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2014, 131 - Ա

«ՈՐՍՈՐԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածների, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը` քաղ. Երևան, Նուբարաշեն 12/3, գործունեության իրականացման վայրը` քաղ. Երևան, Նուբարաշեն խճուղի 7) տալ զենքի (քաղաքացիական ու ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում) արտադրության լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի (քաղաքացիական ու ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում և նորոգում) արտադրության լիցենզիայի տրամադրումը:


 

Արխիվ

2024

2023