Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2014, 144 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 բաժնի 01 խմբի 01 դասի «01 Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների բուժման համար 37 451 400 դրամ արժողությամբ դեղորայքի ձեռքբերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:
 

Արխիվ

2024

2023