Կառավարության որոշումներ

20 Փետրվարի 2014, 159 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 8 հավելվածի «II. «Գորիսի տարածաշրջան» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետով նախատեսված աղյուսակից հանել Տուբերկուլոզային բառը` համապատասխան տողով, իսկ Ընդամենը տողի երրորդ սյունակում «205» թիվը փոխարինել «180» թվով, չորրորդ սյունակում 29» թիվը` 28.4» թվով, հինգերորդ սյունակում «110» թիվը` 90» թվով.
2) 4-րդ կետից հանել «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի տուբերկուլյոզային բաժանմունքը տեղակայել ուսումնական մասնաշենքում, այնուհետև, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մասնաշենքը վերանորոգելուց հետո բաժանմունքը տեղափոխել պոլիկլինիկա» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023