Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2014, 149 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն N N 2 և 3 հավելվածների:
3. Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1189204358.0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից`
1) 1169204358.0 դրամը` ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 2510.45 տոննա սերմացուների ձեռքբերման համար.
2) 20000000,0 դրամը` ծրագրի շրջանակներում ձեռք բերված սերմացուների բեռնման, բեռնաթափման, մաքսային ձևակերպումների, պահեստավորման, գործուղման և ընթացիկ այլ ծախսերի համար:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գումարն առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, տրամադրել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ծրագիրն իրականացնելու համար:
5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարից նախատեսված 1140704358 դրամ նախահաշվային արժեքով ապրանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված բանակցային ընթացակարգով:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը լիազորել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`
1) սույն որոշման 3-րդ կետին համապատասխան Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերել գարնանացան գարու` 1978,7 տոննա, եգիպտացորենի` 23,44 տոննա, առվույտի` 168,35 տոննա և կորնգանի` 189,96 տոննա սերմացու.
2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված ընթացակարգով «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից գնել 150 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության սերմացու` 28500000,0 դրամ արժեքով:
Հավելված

Արխիվ

2024

2023