Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2014, 150 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱ ԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱ¬ՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ-ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 906-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը         ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն N 4 հավելվածի:
4. Ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1829714553.0 դրամ, որից՝
1) ներմուծված պարարտանյութի դիմաց սուբսիդիա տրամադրելու նպատակով՝ 1596055490,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).
2) ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ 233659063,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 700,6 տոննա պարարտանյութի համար տրամադրված 27183280,0 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված 4413780,0 դրամ դրամաշնորհը ենթակա չեն վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարից 1238738490,0 դրամը որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարարումները կազմակերպելու նպատակով.
2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հատկացված գումարից 357317000,0 դրամը որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ծրագրի շրջանակներում ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով.
3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով հատկացված գումարից 207008438,0 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
4) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով հատկացված գումարից 26650625,0 դրամը` առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 906-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 700,6 տոննա ազոտական պարարտանյութի համար տրամադրված 27183280,0 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված 4413780,0 դրամ դրամաշնորհը պայմանագրային հիմունքներով թողնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի բաշխումն իրականացնելու նպատակով:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 3974562000.0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով.
2) ծրագրի իրականացման համար «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 596974000,0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն և 2013 թվականի հունվարի 24-ի N 82-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 906-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 9-րդ ենթակետը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023