Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2014, 151 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵ ՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1260643648,0 դրամ, որից` 2014 թվականի առաջին եռամսյակում` 360643648.0 դրամ, երկրորդ եռամսյակում` 900000000,0 դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 935-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 3316069 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 298446210,0 դրամ սուբսիդիան ենթակա չէ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշման 3-րդ կետով հատկացված 1260643648,0 դրամը` 14325496.0 լիտր դիզելային վառելանյութի համար, որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով, ըստ եռամսյակների տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 935-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չիրացված 3316069 լիտր դիզելային վառելանյութի համար տրամադրված 298446210,0 դրամ սուբսիդիան պայմանագրային հիմունքներով որպես սուբսիդիա սահմանված կարգով թողնել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում դիզելային վառելանյութի բաշխումն իրականացնելու նպատակով:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2013 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 81-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
N 935-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 10-րդ ենթակետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Հավելված_

Հավելված

Արխիվ

2024

2023