Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2014, 132 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև
«Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ և Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ստեղծելու մասին» N 1554-Ն որոշման N 5 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետից հանել «,ռազմարդյունաբերական ոլորտի» բառերը.
2) 7-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպումը:».
3) 8-րդ կետի`
ա. 3-րդ ենթակետից հանել «ռազմարդյունաբերական համալիրի,» բառերը, իսկ
«ռազմական տեխնիկայի» բառերից հետո ենթակետը լրացնել «հեռանկարային» բառով,
բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սպառազինության և ռազմական տեխնիկայի ու դրանց առանձին հանգույցների և սարքավորումների վերականգնման ու արդիականացման աշխատանքների իրականացումը».
4) 9-րդ կետի՝
ա. 7-րդ ենթակետից հանել «ռազմարդյունաբերական համալիրի,» բառերը,
բ. 9-րդ ենթակետում «պլանը մշակելը» բառերը փոխարինել «պլանի մշակման աշխատանքներին մասնակցելը» բառերով,
գ. 10-րդ ենթակետից հանել «ու պահպանման» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի 4-րդ ենթակետը, 9-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 11-րդ ենթակետերը և 15-րդ կետի 6-րդ ու 9-րդ ենթակետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023