Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2014, 126 - Ա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ (ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ 167-ՐԴ, 193-ՐԴ ԵՎ 199-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտե-սական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչել`
1) պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
2) բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը.
3) մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկման ոլորտում` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

 

Արխիվ

2024

2023