Կառավարության որոշումներ

26 Դեկտեմբերի 2013, 1517 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ ու 15-րդ կետերին, 11-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-12-րդ, 14-րդ, 16-19-րդ կետերին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների, ինչպես նաև NN 1 և 4 հավելվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, լրացումներ ու վերաբաշխումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 8, 9, 10, 11, 12, 13, 14 և 15 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 84-Ն որոշման 3-րդ կետում «3,260,040,000.0» թիվը փոխարինել «2,000,000,000.0» թվով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 135-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 16 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 164-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 17 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնից ձեռք բերվող հարկային հաշիվների ձևերի տպագրության համար արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 168-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակի «2.3. Այլ» բառերը փոխարինել «2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 383-Ն որոշման վերնագիրը «կոմիտեին» բառից հետո լրացնել «ու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին» բառերով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն և 2013 թվականի հունվարի 24-ի N 82-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 906-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակի «2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում» բաժնում «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ» բառերը փոխարինել «դ) «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ» բառերով.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1069-Ն որոշման`
ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «18,386,400.0 հազ. դրամ բյուջետային վարկ, որից 10,386,400.0 հազ. դրամը` տարեկան 7, իսկ 8,000,000.0 հազ. դրամը`» բառերը փոխարինել «8,000,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ`» բառերով,
բ. հավելվածի աղյուսակի «2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում» բաժնի «ՀՀ կենտրոնական բանկ» և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ» բառերը համապատասխանաբար փոխարինել «է) ՀՀ կենտրոնական բանկ» և «ը) «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ» բառերով,
գ. հավելվածի աղյուսակում «2.7. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում» բառերը փոխարինել «2.2. Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում» բառերով.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 28-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց 2013 թվականին փոխհատուցման տրամադրման, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1103-Ն որոշման 3-րդ կետում`
ա. «հատկացնել 1,076,000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «հատկացնել 77,000.0 հազ. դրամ» բառերով,
բ. «տնտեսագիտական դասակարգման` 1,076,000.0 հազ. դրամ`» բառերը փոխարինել «տնտեսագիտական դասակարգման» բառերով.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Արագածոտնի մարզի Ջրամբարի, Թթուջրի համայնքների ղեկավարների, Ձորագլխի, Նիգավանի, Հարթավանի, Սարալանջի, Սասունիկի, Ոսկեվազի, Կանչի, Լեռնարոտի, Կաթնաղբյուրի, Դդմասարի, Նոր Ամանոսի համայնքների ավագանիների անդամների, Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Ձորագյուղի համայնքի ղեկավարի, Լճաշենի, Նորաշենի, Չկալովկայի, Սարուխանի, Ջիլի, Կալավանի, Մարտունու, Թթուջրի, Ախպրաձորի, Մաքենիսի, Լճավանի համայնքների ավագանիների անդամների, Լոռու մարզի Մարգահովտի համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Աչաջրի համայնքի ղեկավարի, Այգեհովտի, Բերդավանի, Ենոքավանի, Ջուջևանի, Բերդի, Չորաթանի, Վերին Կարմիր աղբյուրի համայնքների ավագանիների անդամների` 2013 թվականի նոյեմբերի 17-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1182-Ն որոշման N 1 հավելվածի «Գումարը (դրամ)» սյունակի «6. Այլ ծախսեր», «ա) քվեաթերթիկների տպագրություն (51302 ընտրող+51302 x 0.03 x 5 դրամ)» և «Ընդամենը» տողերում «324210», «264210» և «5065210» թվերը համապատասխանաբար փոխարինել «324180» , «264180» և «5065180» թվերով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս՝ առաջնորդվել նշված հավելվածի N 1 աղյուսակով.
2) սույն որոշման ընդունումից հետո բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով.
3) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում 2013 թվականին կատարված գործառնությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացմամբ, արտահայտել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 03 խմբի 01 դասի
«08. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր» ծախսային ծրագրով.
4) Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի շրջանակներում 2013 թվականին կատարված գործառնությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացմամբ, արտահայտել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «07. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր» ծախսային ծրագրով:
5. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել սույն որոշմամբ կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում:
6. Գաղտնի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023