Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2014, 176 - Ն

ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ներքին աուդիտորի որակավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները` համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում ստացած անձինք սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված ցանկում ընդգրկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 36 ամիս ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո այն աուդիտորները, ովքեր սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված պայմաններով ստացած չեն լինի Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման վկայական, կհանվեն ցանկից:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) հաստատել ներքին աուդիտորի որակավորման հանձնաժողովի կազմը, անդամների նկատմամբ պահանջները և գործունեության կարգը.
2) հրապարակել ներքին աուդիտորի որակավորման քննության հարցաշարը և դրա կազմման համար հիմք հանդիսացող իրավական ակտերի ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023