Կառավարության որոշումներ

20 Փետրվարի 2014, 184 - Ն

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱԲՅՈՒՐԻ, ԴԴՄԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԲՆԻԿԻ, ՁՈՐԱԿԻ, ԽԱՉՓԱՌԻ, ՀԱՅԱՆԻՍՏԻ, ՆԻԶԱՄԻԻ, ՆՈՐԱՄԱՐԳԻ, ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ, ՍԻՍԻ, ԵՂԵԳՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԻՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԾԱՂ-ԿԱԼԱՆՋԻ, ԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՎԱԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀԱՑԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՐԶԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՐՊԱՍԻ, ԼԵՌՆԱՎԱՆԻ, ԱԹԱՆԻ, ՁՈՐԱՄՈՒՏԻ, ՆՈՎՈՍԵԼՑՈՎՈՅԻ, ՊԵՏՐՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԴԵԲԵՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՄԱՐՑԻ, ՇԱՄԼՈՒՂԻ, ԱՐԴՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐԱՇԵՆԻ, ՔԱՐԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՂԱԶԱՆՉԻԻ, ԲԱՍԵՆԻ, ԲԱԳՐԱՎԱՆԻ, ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂԻ, ՎԱՐԴԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏՈՐՈՒՆԻՔԻ, ԵՂԵԳԻ, ԼԵՀՎԱԶԻ, ՆՌՆԱՁՈՐԻ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՆԺԴԵՀԻ, ԱԼՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ, ԶԵԴԵԱՅԻ, ՀԵՐՄՈՆԻ, ՆՈՐ ԱԶՆԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱ ՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԳՈՂԹԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ, ԶՈՐԱԿԱՆԻ, ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ, ԽԱՉԱՐՁԱՆԻ, ՀՈՎՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արագածոտնի մարզի Վարդաբյուրի, Դդմասարի գյուղական համայնքների ղեկավարների, Արարատի մարզի Դարբնիկի, Ձորակի, Խաչփառի, Հայանիստի, Նիզամիի, Նորամարգի, Սայաթ-Նովայի, Սիսի, Եղեգնավանի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Սիփանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, Արմավիրի մարզի Մեծամորի գյուղական համայնքի ղեկավարի, Ծաղկալանջի, Դաշտի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Հացավանի գյուղական համայնքի ղեկավարի, Արզականի գյուղական համայնքի ավագանու անդամների, Լոռու մարզի Դարպասի, Լեռնավանի, Աթանի, Ձորամուտի, Նովոսելցովոյի, Պետրովկայի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Դեբետի գյուղական համայնքի ղեկավարի, Մարցի, Շամլուղի, Արդվիի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Շիրակի մարզի Փոքրաշենի, Քարաբերդի գյուղական համայնքների ղեկավարների, Ղազանչիի, Բասենի, Բագրավանի, Գուսանագյուղի, Վարդաքարի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Սյունիքի մարզի Տորունիքի, Եղեգի, Լեհվազի, Նռնաձորի, Վարդանիձորի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Նժդեհի, Ալվանքի գյուղական համայնքների ղեկավարների, Վայոց ձորի մարզի Եղեգիսի, Զեդեայի, Հերմոնի, Նոր Ազնաբերդի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Սարավանի գյուղական համայնքի ղեկավարի, Գողթանիկի գյուղական համայնքի ավագանու անդամների, Տավուշի մարզի Դեբեդավանի, Զորականի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների` 2014 թվականի մարտի 9-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2014 թվականի առաջին եռամսյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 82.965.923 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 487.728 դրամ։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հավելված

Արխիվ

2024

2023