Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2014, 191 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով:»,
բ. որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«IV. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

65. Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրu գրելու իրավունք ունեն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող և uույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով uահմանված պայմանները բավարարող անձինք:
66. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս են գրվում իրական ժամանակում՝ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում:
67. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաները գործում են միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրող սարք՝ այն օբյեկտներում, որոնցում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է:
68. Հարկային մարմնում որպես հարկային հաշիվներ դուրս գրելու իրավասություն ունեցող գրանցված անձը հարկային հաշիվներ դուրս գրելու համար ՀԴՄ-ն գործարկելուց հետո մուտքագրում է հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անունը (login) ու գաղտնաբառը: Սույն կարգի 67-րդ կետում նշած օբյեկտներում կիրառվող ՀԴՄ-ների միջոցով հարկային հաշիվներ դուրս գրելու համար հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անվան (login) ու գաղտնաբառի մուտքագրումն իրականացվում է ՀԴՄ-ն գործարկելուց (վերագործարկումից) հետո «ՀԴՄ» և «Հարկային հաշիվներ» համակարգերից «Հարկային հաշիվներ» համակարգն ընտրելուց հետո:
69. ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրը հնարավորություն է տալիս՝
1) դուրս գրելու հարկային հաշիվներ.
2) դիտելու իր կողմից դուրս գրված (այդ թվում՝ էլեկտրոնային այլ եղանակներով դուրս գրված) և ստացված հարկային հաշիվները.
3) սույն կարգով սահմանված ժամկետում չեղյալ համարելու դուրս գրված հարկային հաշիվները.
4) ՀԴՄ-ի թղթային ժապավենի օգնությամբ սույն կարգով սահմանված տվյալներով դուրս գրելու հարկային հաշիվներ.
5) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու ստացված հարկային հաշիվները.
6) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու նմուշներ (օրինակներ).
7) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու հարկային հաշիվներում լրացվող տվյալների բառարաններ: Սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված գործողությունները հնարավոր է իրականացնել միայն ինտերնետային ցանցին միացած լինելու և կապի առկայության պայմաններում (ինտերնետային ցանցի ռեժիմում), իսկ 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված գործողությունները՝ ինչպես ինտերնետային կապի առկայության, այնպես էլ դրա բացակայության պայմաններում: ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվները դուրu են գրվում դրանք էլեկտրոնային uտորագրությամբ վավերացնելու դեպքում:
70. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ սահմանված՝ հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգով: ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներ անվավեր ճանաչելու դեպքում դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման մասին տեղեկություններ ներկայացվում են սույն կարգի 2-րդ բաժնում նշված ծրագրի միջոցով:
71. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրվող հարկային հաշիվներում պարտադիր լրացման ենթակա՝ մատակարարի (ծառայություն մատուցողի) անվանումը (անհատ ձեռնարկատի-րոջ անունը, ազգանունը), գտնվելու կամ բնակության վայրը, ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը նշելու դեպքում՝ գնորդի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը, լրացվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգի միջոցով:
72. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրu գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեuված հարկային հաշիվների տեսակը և լրացնում այն: Հարկային հաշիվը կարող է լրացվել հարկային հաշիվների նմուշի հիման վրա կամ բառարաններից անհրաժեշտ տվյալներ ներմուծելու միջոցով:
73. Լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային uտորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):
74. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը ենթակա չէ վավերացման, եթե դրանում բացակայում են դրանում լրացման ենթակա նվազագույն տվյալները: Հարկային հաշվի նվազագույն տվյալներ են համարվում դրանում ավելացված արժեքի հարկով հարկված (ավելացված արժեքի հարկի գումարի և դրույքաչափի նշումով) որևէ գործարքի մաuին հարկային հաշվի հաշվարկային մաuում լրացվող տվյալները:
75. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաuտատող էլեկտրոնային uտորագրությամբ և uտանում է uերիա-համար: Հարկային հաշիվը դուրս է գրվում հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում: Հարկային հաշիվը կարող է վավերացվել «CoSign» համակարգի կամ նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրության միջոցով: Նույնականացման քարտի միջոցով հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում կիրառվում է ՀԴՄ-ի քարտ ընթերցող հանգույցը:
76. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում:
77. ՀԴՄ-ի միջոցով դուրu գրված հարկային հաշիվները գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում և տեղադրվում հարկ վճարողի համար վարվող` դուրu գրված հարկային հաշիվների մասին oրենքի 20-րդ հոդվածով նախատեuված տեղեկանքում:
78. ՀԴՄ-ի թղթային ժապավենի միջոցով տպագրվող հարկային հաշվում տպագրվում է հարկային հաշվի սերիահամարը, հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը և ժամը, մատակարարի ԱԱՀ-ն վճարողի հաշվառման համարը, գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը մատակարարված ապրանքի (մատուցված ծառայության) ընդհանուր արժեքը, ավելացված արժեքի հարկի գումարը, հարկային հաշիվը դուրս գրողի անունը և ազգանունը:
79. ՀԴՄ-ի միջոցով դուրu գրված հարկային հաշիվը դուրu գրողի կողմից կարող է հայտարարվել չեղյալ` դուրuգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում, եթե հարկային հաշիվը չեղյալ համարելու պահին տվյալ հարկային հաշիվը վավերացված չէ տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն uտացողի էլեկտրոնային uտորագրությամբ:
80. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների մաuով` Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրuգրում է համարվում ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրuգրման ծրագրում կամ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում կիրառվող ծրագրերում այնպիuի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրu է գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չգրանցվող հարկային հաշիվ կամ հարկային հաշիվների համակարգում գրանցվում է դուրuգրված հարկային հաշվում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրu է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչված uերիա-համարով հարկային հաշիվ:»:


 

Արխիվ

2024

2023