Կառավարության որոշումներ

6 Փետրվարի 2014, 194 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱ¬ԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ¬ՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱ¬ՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հա-յաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից շենքի ներքին ինժեներական համակարգերի, արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքների և նշված աշխատանքների տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 792,386.6 հազ. դրամ բյուջետային վարկ՝ 15 տարի մարման ժամկետով, կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, տարեկան Լիբոր+4 տոկոս տոկոսադրույքով, որպես գրավ նախատեսելով «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հողամասը` ապագայում կառուցվելիք անշարժ գույքով հանդերձ ու բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» կազմակերպությունից ձեռք բերվելիք «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը` կանոնադրական կապիտալ ներդրումից հետո և Հայաստանի Հանրապետութան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1424-ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմաններով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսագումարների վճարումներն սկսած 2019 թվականի հունիսի 10-ից` յուրաքանչյուր տարվա հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին իրականացնելու պայմանով, ընդ որում, վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ մինչև 2019 թվականի հունիսի 10-ը հաշվարկված տոկոսների վճարումը կատարելով հավասարաչափ մարումներով:
2. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և վարկային միջոցները պետք է օգտագործվեն բացառապես Հայաստանի Հանրապետութան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1424-ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված նպատակներով և դրանից շեղումները կհամարվեն ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ իրականացում:
4. Շենքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը իրականացվելու են «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

Հավելված

Արխիվ

2024

2023