Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2014, 204 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի «01. Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված 1,600,000.0 հազ. դրամը տրամադրվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիս-Սոթք-Քարավաճառ հատվածի առաջին տեղամասի (00 կմ-ից 136+50) ճանապարհահատվածի հիմնանորոգման նպատակով՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կնքվելիք նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, ըստ որի սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամին ֆինանսական միջոցները կտրամադրվեն կապալառու կազմակերպության կողմից կատարված աշխատանքների կատարողական ակտերի հիման վրա։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների կապակցությամբ պետք է ունենա այն բոլոր իրավունքները (նախագծային փաստաթղթերի ընդունում, աշխատանքների ընդունում և այլն), որոնք կպատկանեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին համապատասխան աշխատանքները կատարելիս, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր նշված իրավունքները կարող է իրագործել միայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության նախնական գրավոր համաձայնության դեպքում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023