Կառավարության որոշումներ

6 Մարտի 2014, 223 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):
2. Uահմանել, որ`
1) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակն են`
ա. երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը,
բ. ազգային երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը,
գ. դասական և ժամանակակից լավագույն երաժշտական ստեղծագործությունների կատարումը.
2) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 80.000 դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մե
տաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի: Շենքերը, շինությունները, թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը պետական կազմակերպությանն են հանձնվում անհատույց օգտագործման իրավունքով:
3. Թույլատրել պետական կազմակերպությանն իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեuակները`
1) երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում.
2) հրատարակչական գործ:
4. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մաuի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեuված լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:
5. Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաuտատել պետական կազմակերպության կանոնադրությունը և ապահովել պետական գրանցումը, ինչպես նաև պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:
6. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
 

Արխիվ

2024

2023