Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2014, 218 - Ն

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման 19-րդ կետի 2-րդ ենթակետի և ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2014 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի`
1) 1-ին և 2-րդ բաժիններում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, 3-րդ բաժնում նշված գումարները` ջրօգտագործողների ընկերություններին` «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով, իսկ 4-րդ բաժնում նշված գումարները` ոռոգումջրառ իրականացնող կազմակերպություններին` «Կապիտալ դրամաշնորհներ պետական առևտրային կազմակերպություններին» հոդվածով` նշված հավելվածի 3-րդ և 4-րդ բաժիններով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրերի հիման վրա նվիրաբերելու նպատակով.
2) 1-ին բաժնով հաստատված ծրագրի աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգով՝ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելով, իսկ 2-րդ բաժնով հաստատված ծրագրի աշխատանքների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի ֆինանսավորումները կատարել համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերի կամ թերությունների տեղեկագրերի առկայության պայմաններում:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով կատարված աշխատանքների ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն` ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վրա ազդեցության տեսանկյունից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023