Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2014, 177 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1190-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1190-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարից 20.0 մլն դրամը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված` 487056 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը ներառյալ վճարվելուց հետո քսանօրյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) գույքի վաճառքի գումարի մնացած մասը վճարել հետևյալ համամասնությամբ և ժամկետներում`
ա. 30 մլն դրամը՝ մինչև 2014 թվականի մարտի 31-ը ներառյալ,
բ. 40 մլն դրամը՝ մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը ներառյալ,
գ. 34.236 մլն դրամը և հողամասի կադաստրային արժեքը՝ մինչև 2014 թվականի մայիսի 31-ը ներառյալ.
2) սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնորդի կողմից վճարումները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում վճարել տույժ՝ վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի մեկ տոկոսի չափով, ինչպես նաև 144096 հազ. դրամ գումարի նկատմամբ օրական մեկ տոկոսի չափով տույժը՝ հաշվարկված 2013 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը ներառյալ:».
3) երեք տարվա ընթացքում կատարել 8000 հազ. դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
4) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:».
2) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ,» բառերը, իսկ 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:


 

Արխիվ

2024

2023