Կառավարության որոշումներ

13 Մարտի 2014, 248 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12 հասցեում գտնվող 4-րդ աստիճանի վթարային հանրակացարանի մասնաշենքի (այսուհետ՝ գույք) ապամոնտաժման աշխատանքները` գնումն իրականացնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման աշխատանքների դիմաց վճարումն իրականացվելու է ապամոնտաժման արդյունքում առաջացած շինարարական նյութերի միջոցով, որոնք սեփականության իրավունքով հանձնվելու են ապամոնտաժումն իրականացնող կազմակերպությանը:
 

Արխիվ

2024

2023