Կառավարության որոշումներ

13 Մարտի 2014, 251 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ագրովերամշակման զարգացման վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել ագրովերամշակման զարգացման վարչության ու գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգման բաժնի.
2) սննդամթերքի անվտանգության վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել սննդամթերքի անվտանգության բաժնի.
3) ստեղծել գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչություն, գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժին և զորահավաքային բաժին.
4) անտառաբուծության բաժինը վերանվանել անտառային տնտեսության բաժին.
5) համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժինը և հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի:
2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի`
1) 1-ին կետում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչություն»,
բ. հանել «Սննդամթերքի անվտանգության վարչություն» տողը.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Բաժիններ՝
Անտառային տնտեսության բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին
Գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգ
ման բաժին

Սննդամթերքի անվտանգության բաժին
Գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տնտեսական բաժին
Զորահավաքային բաժին
Ներքին աուդիտի բաժին»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023