Կառավարության որոշումներ

13 Մարտի 2014, 254 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N 103-Ն որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) և վարակների ախտորոշման ու մշտադիտարկման գործընթացների նկատմամբ ռեֆերենտ լաբորատորիա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023