Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2014, 264 - Ա

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտի կառավարումն արդյունավետ իրականացնելու և համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ:
2. Հաստատել`
1) ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի աշխատանքների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի առաջին նիստը:
Հավելված

Արխիվ

2024

2023