Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2014, 228 - Ա

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում հողի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես՝
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով՝
ա. տեղեկություն ազդեցության ենթակա աղքատ ընտանիքների մասին, որոնք ներգրավված են ընտանեկան նպաստ համակարգում,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց այրիացած լինելու, կերակրողին կորցնելու և միայնակ մայր լինելու մասին, որոնք իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխա,
գ. տեղեկություն ազդեցության ենթակա տարեց մարդկանց (կենսաթոշակառուների) կողմից ղեկավարվող ընտանիքների մասին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասով՝ տեղեկություն ազդեցության ենթակա անձանց սեփականության (ներառյալ դրա կադաստրային քարտեզի (էլեկտրոնային կրիչով), սահմանափակումների, համասեփականատերերի) մասին.
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասով՝ տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հաշվառման հասցեների մասին:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը հիմք է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման գործառույթների իրականացման ընթացքում.
2) սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է անվճար.
3) սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է դրա մասին հարցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Արխիվ

2024

2023