Կառավարության որոշումներ

19 Մարտի 2014, 290 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍ ՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ՄԱՍՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ապրանքների առաքման մասով գործունեության համակարգման և համաձայնագրի կատարման հսկողության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ապրանքների առաքման մասով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով պայմանագիր կնքել համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք ցանկություն կհայտնեն Ռուսաստանի Դաշնությունից` համաձայնագրով նախատեսված պայմաններով Հայաստանի Հանրապետություն ներմուծել չմշակված բնական ալմաստներ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի օրինակելի ձևը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
 

Արխիվ

2024

2023