Կառավարության որոշումներ

13 Մարտի 2014, 247 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված և կոնցեսիոն կառավարման պայմանագրով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով հանձնված «Զվարթնոց» օդանավակայանի 22 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, հանել կոնցեսիոնի ակտիվների կազմից և ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Հարություն Լուկաշի Հակոբյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Էջմիածնի շրջան, գյուղ Նորակերտ, անձնագիր` AE05525663, տրված` 057-ի կողմից` 17.03.2000 թ.) (այսուհետ՝ գնորդ):

2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2014 թվականի հունվարի 10-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 3 690 000 դրամ,
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 3690000 դրամ,
3) որ օտարման ենթակա տրանսպորտային միջոցների տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման` գնորդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի արժեքը վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:


Հավելված

Արխիվ

2024

2023