Կառավարության որոշումներ

6 Մարտի 2014, 233 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 2-րդ կետից հանել «, ինչպես նաև «ակցիզային պահեստ» ռեժիմի պայմանների» բառերը.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 7-րդ կետում «30 օրվա» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա» բառերով,
բ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման գործունեության լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:»,
գ. 8-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 9-րդ կետի 1-ին ենթակետը «հեռախոսահամարները» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հասցեն» բառերով,
ե. 9-րդ կետի 1-ին ենթակետը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառման համարը» բառերով,
զ. 9-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
է. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և նման այլ բացթողումներ) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում` լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները կամ ինքն է շտկում դրանք՝ նախապես հայտատուին իրազեկելով դրա մասին։»,
ը. 14-րդ կետում «30 օրվա» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա» բառերով,
թ. 14-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) լիցենզավորող մարմնի կողմից` սույն կարգի 12-րդ կետով սահմանված հիմքերով նախազգուշացումը պատշաճ ձևով ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր.»,
ժ. 15-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին, 15.2-րդ և 15.3-րդ կետերով.
«15.1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմնում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:
15.2. Լիցենզավորող մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում հայտատուին տեղեկացնում է լիցենզիա տալու մասին որոշման ընդունման վերաբերյալ և օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրքը չվճարելու դեպքում նախատեսված հետևանքների մասին: Լիցենզավորող մարմինը լիցենզիան և դրա մասին համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից` օրենքով սահմանված պետական տուրքի սահմանված կարգով վճարումից հետո:
15.3. Եթե օրենքով սահմանված ժամկետում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով ու չափով վճարել է պետական տուրքը, որի մասին լիցենզավորող մարմինը տեղեկանում է հայտատուից կամ հավաստիանում է գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված` 15.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով: Լիցենզավորող մարմինը պարտավոր է 15.1-ին կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:».
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հայտի`
ա. «Հայտատու» տողը «հեռախոսահամարը» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հասցեն» բառերով,
բ. 2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ):».
4) որոշման N 3 հավելվածը «Տրված է» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Գործունեության իրականացման վայրը ------------------------------------------------»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023