Կառավարության որոշումներ

6 Մարտի 2014, 275 - Ն

ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 5-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ մասերը և 26-րդ հոդվածի 3-րդ ու 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`
ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ,
բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ,
գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ,
դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ,
ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ.
2) միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով.
3) երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`
ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ,
բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ,
գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ.
4) որ 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով, իսկ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը:
2. Հաստատել՝
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) երեխայի ծննդյան միանվագ նպաստի` կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա (այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո):


Հավելված_

Արխիվ

2024

2023