Կառավարության որոշումներ

19 Մարտի 2014, 301 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին ու «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 978-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 2-րդ կետը «Պետական հավատարմագրումն» բառերից հետո լրացնել «(այսուհետ` հավատարմագրում)» բառերով.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «ենթակառուցվածքային (ինստիտուցիոնալ)» բառերը փոխարինել «ինստիտուցիոնալ» բառով.
3) ամբողջ տեքստում «ենթակառուցվածքային» բառը փոխարինել «ինստիտուցիոնալ» բառով.
4) 8-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) երրորդ փուլ՝ ինքնավերլուծության և փորձաքննության արդյունքներով ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովը (այսուհետ` հավատարմագրման հանձնաժողով), որի ձևավորման և գործունեության ընթացակարգը և կազմը հաստատվում է ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա. շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում,
բ. շնորհել պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում,
գ. մերժել ինստիտուցիոնալ հավատարմագրումը:».
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ուսումնական հաստատությունը կարող է ինստիտուցիոնալ հավատարմագրման համար դիմել Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, ինչպես նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններին: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից (ԵԲԿՏ) դուրս երկրների հետ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները կամ այդ երկրների մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են հավատարմագրվել ճանաչված հավատարմագրման կառույցների կողմից, որոնց ցանկը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ նախարարություն) ղեկավարը (այսուհետ` նախարար): Ուսումնական հաստատությունը հինգ օրացուցային օրվա ընթացքում պետք է ՈԱԱԿ-ին տեղեկացնի օտարերկրյա կազմակերպությունների կողմից հավատարմագրման գործընթացի մեկնարկի մասին: Ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքները գրանցվում են հավատարմագրման պետական գրանցամատյանում: ՈԱԱԿ-ին չտեղեկացնելու դեպքում ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքները չեն գրանցվում հավատարմագրման պետական գրանցամատյանում: Ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունները համարվում են հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից:».
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. ՈԱԱԿ-ը հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը, հավատարմագրման վկայականի ձևաթղթի հետ միասին, ներկայացնում է նախարարություն՝ նախարարի հաստատմանը: Հավատարմագրման գործընթացի ընթացակարգային խախտման (խախտումների) հայտնաբերման դեպքում փաստաթղթերը վերադարձվում են ՈԱԱԿ՝ կրկնակի քննարկման համար: Խախտման (խախտումների) բացակայության դեպքում հավատարմագրման վկայականը հաստատվում է նախարարի կողմից և հանձնվում է ՈԱԱԿ-ին` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ը հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և վկայականը պատշաճ կերպով հանձնում ուսումնական հաստատությանը: Ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ կարողությունները համարվում են հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայքում և զանգվածային լրատվամիջոցներով:».
7) 12.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.1. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ուսումնական հաստատությունը կարող է ստանալ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 կամ 4 տարի ժամկետով՝ կախված փորձագիտական զեկույցում նշված թերությունների ռիսկայնության և դրանց վերացման հրատապության գնահատականից, ինչպես նաև, եթե առկա է փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման` ուսումնական հաստատության կողմից հաստատված ծրագիրը:».
8) 12.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.3. Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալու պահից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ուսումնական հաստատությունը ՈԱԱԿ-ին գրավոր զեկույց է ներկայացնում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման մասին: ՈԱԱԿ-ը քննարկում է զեկույցը և տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում իր գրավոր եզրակացությունը ներկայացնում ուսումնական հաստատությանն ու հավատարմագրման հանձնաժողովին:».
9) 12.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Այդ դեպքում տվյալ ուսումնական հաստատության վրա տարածվում են սույն կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումները:».
10) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու դեպքում, հաջորդ ուսումնական տարվանից մինչև ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալը, դադարեցվում է պետության կողմից ուսումնական հաստատությանը հատկացվող ուuանողական նպաuտների ձևով ուuման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բոլոր կրթական աստիճանների տեղերի, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը, իսկ ուսումնական հաստատությունը, սույն կարգի համաձայն, երկրորդ անգամ կարող է անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում պայմանական հավատարմագրման ժամկետի ավարտից հետո:».
11) 15-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ինքնավերլուծության և փորձաքննության արդյունքներով ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա. շնորհել ծրագրային հավատարմագրում,
բ. շնորհել պայմանական ծրագրային հավատարմագրում,
գ. մերժել ծրագրային հավատարմագրումը:».
12) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Ուսումնական հաստատությունն իրավունք ունի ծրագրային հավատարմագրման համար դիմելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված, ինչպես նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններին: Ուսումնական հաստատությունը հինգ օրացուցային օրվա ընթացքում պետք է տեղեկացնի ՈԱԱԿ-ին օտարերկրյա կազմակերպությունների կողմից ծրագրային հավատարմագրման գործընթացի մեկնարկի մասին: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից (ԵԲԿՏ) դուրս երկրների հետ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները կամ այդ երկրների մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են հավատարմագրվել ճանաչված հավատարմագրման կառույցների կողմից, որոնց ցանկը հաստատում է նախարարը: Ծրագրային հավատարմագրման արդյունքները գրանցվում են հավատարմագրման պետական գրանցամատյանում: ՈԱԱԿ-ին չտեղեկացնելու դեպքում ծրագրային հավատարմագրման արդյունքները չեն գրանցվում հավատարմագրման պետական գրանցամատյանում: Ուսումնական հաստատության մասնագիտության կրթական ծրագիրը համարվում է հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից:».
13) ուժը կորցրած ճանաչել 18-րդ և 20-րդ կետերը.
14) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. ՈԱԱԿ-ը հավատարմագրման հանձնաժողովի ընդունած որոշումը, հավատարմագրման վկայականի ներդիրի ձևաթղթի հետ միասին, ներկայացնում է նախարարություն՝ նախարարի հաստատմանը: Հավատարմագրման գործընթացի ընթացակարգային խախտման (խախտումների) հայտնաբերման դեպքում փաստաթղթերը վերադարձվում են ՈԱԱԿ՝ կրկնակի քննարկման համար: Խախտման (խախտումների) բացակայության դեպքում հավատարմագրման վկայականի ներդիրը հաստատվում է նախարարի կողմից և հանձնվում է ՈԱԱԿ-ին` հավատարմագրման պետական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար: Մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՈԱԱԿ-ը հավատարմագրման պետական գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում և վկայականի ներդիրը պատշաճ կերպով հանձնում է ուսումնական հաստատությանը: Ուսումնական հաստատության մասնագիտության կրթական ծրագիրը համարվում է հավատարմագրված՝ հավատարմագրման պետական գրանցամատյանում գրանցվելու պահից: ՈԱԱԿ-ը ծրագրային հավատարմագրման մասին ընդունված որոշումը հրապարակում է իր կայքում և զանգվածային լրատվամիջոցներով:».
15) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22.6-րդ կետով.
«22.6. Ծրագրային հավատարմագրումը մերժելու դեպքում, հաջորդ ուսումնական տարվանից մինչև ծրագրային հավատարմագրում ստանալը, դադարեցվում է ուսումնական հաստատությանը տվյալ կրթական ծրագրով պետության կողմից հատկացվող ուuանողական նպաuտների ձևով ուuման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) բոլոր կրթական աստիճանների տեղերի ֆինանսավորումը: Եթե մերժվել է բակալավրի կրթական ծրագրի հավատարմագրումը, ապա հաջորդ ուսումնական տարվանից մինչև ծրագրային հավատարմագրում ստանալը դադարեցվում է ուսումնական հաստատությանը պետության կողմից հատկացվող ուuանողական նպաuտների ձևով ուuման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի ֆինանսավորումը բոլոր երեք կրթական աստիճաններում: Ուսումնական հաստատությունը սահմանված ընթացակարգով կարող է անցնել ծրագրային հավատարմագրում 1 տարի հետո:».
16) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Վկայականի և դրա ներդիրի ձևաթղթերը` ՈԱԱԿ-ի ներկայացմամբ, հաստատում է նախարարը: Հավատարմագրման վկայականի և դրա ներդիրի (ներդիրների) տպագրությունը, հաշվառումը և պահպանումն ապահովում է ՈԱԱԿ-ը: Հավատարմագրման վկայականում նշվում են` վկայականի համարը և սերիան, ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ուսումնական հաստատության կամ մասնաճյուղի գտնվելու վայրը, գործունեության վայրը, հավատարմագրման հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը, գրանցման համարը, վկայականը տալու ամսաթիվը և գործողության ժամկետը: Հավատարմագրման վկայականի ներդիրում (ներդիրներում) նշվում են պետական հավատարմագրման վկայականի համարը և սերիան, ներդիրի համարը և սերիան, ուսումնական հաստատության կամ մասնաճյուղի լրիվ անվանումը, հավատարմագրված մասնագիտության դասիչը և անվանումը, որակավորման աստիճանը, հավատարմագրման հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը, ներդիրը տալու ամսաթիվը և գործողության ժամկետը: Ներդիրը (ներդիրները) վավեր է (են) միայն վկայականի առկայության դեպքում:».
17) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Ուսումնական հաստատություններն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման մասին որոշումները կարող են երկշաբաթյա ժամկետում բողոքարկել ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդին` փորձաքննության անցկացման ձեռնարկով սահմանված կարգով կամ դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
18) 26-րդ և 27-րդ կետերը «վկայական» բառից հետո լրացնել «և ներդիր» բառերով.
19) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. ՈԱԱԿ-ը դիմում-հայտն ընդունելու կամ մերժելու հարցը քննարկում և դրա մասին դիմողին գրավոր ծանուցում է ոչ ուշ, քան դիմումն ստանալուց մեկ ամսվա ընթացքում: ՈԱԱԿ-ը մերժում է դիմում-հայտը, եթե`
1) ուսումնական հաստատությունը չունի կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա.
2) ներկայացված փաստաթղթերի փաթեթը թերի է.
3) ներկայացված փաստաթղթերի փաթեթը պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ.
4) ուսումնական հաստատության գործունեությունը կասեցված է.
5) չի լրացրել ՈԱԱԿ-ի էլեկտրոնային հարցաշարը:».
20) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29.1-ին կետով.
«29.1. Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում հայտատուն հնգօրյա ժամկետում թերությունները վերացնելու դեպքում կարող է դիմում-հայտը կրկին ներկայացնել ՈԱԱԿ:».
21) 42-րդ կետում «կասեցվում» բառը փոխարինել «դադարեցվում» բառով.
22) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Հավատարմագրման հանձնաժողովի հետ համաձայնեցված փորձագետների խմբի վերջնական կազմը, ուսումնական հաստատության հետ համաձայնեցվելուց հետո, հաստատվում է ՈԱԱԿ-ի տնօրենի հրամանով: Փորձագետների հետ կնքվում են վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր:».
23) 48-րդ կետում «չորսշաբաթյա» բառը փոխարինել «վեցշաբաթյա» բառով.
24) 49-րդ կետում «երեքշաբաթյա» բառը փոխարինել «մեկշաբաթյա» բառով.
25) 51-րդ կետում «Փորձագիտական այցի ավարտից հետո 6» բառերը փոխարինել «Փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի ներկայացումից հետո 7» բառերով.
26) 52-րդ կետում «հավաստիացումը» բառը փոխարինել «կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը» բառերով, իսկ «խորհուրդ» բառը` «հանձնաժողով» բառով.
27) 54-րդ կետում «Փորձագիտական այցի ավարտից հետո 11» բառերը փոխարինել «Փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի ներկայացումից հետո 12» բառերով.
28) 59-րդ և 61-րդ կետերում «նախարարություն» բառը փոխարինել «կրթության պետական կառավարման լիազորված մարմին» բառերով.
29) 62-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) փորձաքննության անցկացման ձեռնարկը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023