Կառավարության որոշումներ

19 Մարտի 2014, 297 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 50,650.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքի տարածքի համար (Քասախ գետ)՝ 2,250.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ 4/1 - 11/13 սահմանային նշանների տարածքի համար (Արաքս գետ)՝ 4,875.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի տարածքի համար (Գեղարքունիք գետ)՝ 5,850.0 հազ. դրամ, Լանջաղբյուրի գյուղական համայնքի տարածքի համար (Գեղարքունիք գետ)՝ 5,850.0 հազ. դրամ, Գավառի քաղաքային համայնքի տարածքի համար (Գավառագետ գետ)՝ 1,700.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աթանի գյուղական համայնքի տարածքի համար՝ 2,250.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի տարածքի համար (Հրազդան գետ)՝ 3,375.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքի տարածքի համար (Արաքս գետ)՝ 7,200.0 հազ. դրամ, Կապանի քաղաքային համայնքի տարածքի համար (Կավարտ գետ)՝ 3,000.0 հազ. դրամ, Բռնակոթի գյուղական համայնքի տարածքի համար (Բռնակոթի հեղեղատար)՝ 5,200.0 հազ. դրամ, Վերիշենի գյուղական համայնքի տարածքի համար (Վերիշենի հեղեղատար)՝ 3,900.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքի համար (Հովվաջուր գետ)՝ 5,200.0 հազ. դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023