Կառավարության որոշումներ

27 Փետրվարի 2014, 303 - Ն

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» ՆԿ-159-Ն կարգադրության 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը, սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
3. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ էմտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023