Կառավարության որոշումներ

19 Մարտի 2014, 309 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
1) 21-րդ կետը «շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողը» բառերից հետո լրացնել «ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո 10-օրյա, իսկ երկկողմանի ակտի դեպքում՝ 15-օրյա ժամկետում» բառերով.
2) 24.1-ին կետում`
ա. երկրորդ նախադասությունը «Տեղեկացումն ստանալուց հետո» բառերից հետո լրացնել «5-օրյա ժամկետում» բառերով,
բ. «համապատասխան» բառը փոխարինել «սույն կարգի 24-րդ կետում նշված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023