Կառավարության որոշումներ

19 Մարտի 2014, 343 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1400-Ն ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՁԵՎԵՐԸ, «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1041-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում «ժա» կետի» բառերը փոխարինել «ժա» և «ժբ» կետերի» բառերով.
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետերով.
«11) հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները` համաձայն N 11 հավելվածի.
12) տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը՝ համաձայն N 12 հավելվածի:».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.
«3.2. Սահմանել, որ`
1) որոշման N 11 հավելվածում նշված՝ 4-րդ, 5-րդ, 11-րդ և 12-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից.
2) որոշման N 11 հավելվածում նշված՝ 22-րդ, 22.1-ին, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 29.2-րդ և 29.3-րդ տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից.
3) որոշման N 11 հավելվածում նշված մյուս տեսակների հաշվառման համարանիշերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից:».
5) որոշումը լրացնել նոր՝ NN 11 և 12 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հատկացված համարանիշերի (այդ թվում՝ մեծ պահանջարկ ունեցող) փոխարեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համարանիշերի փոփոխության հետ կապված հաշվառման գործողությունների կամ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխանակման դեպքում հատկացվում են սույն որոշմամբ սահմանված ձևի հաշվառման համարանիշեր.
2) տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հատկացված հաշվառման համարանիշը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ փոխարինել սույն որոշմամբ սահմանված ձևի հաշվառման համարանիշով՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համարանիշի հատկացման համար սահմանված տուրքի վճարմամբ.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշմամբ սահմանված ձևի հաշվառման համարանիշերը հատկացվում են (այդ թվում՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող հաշվառման համարանիշերի պատրաստման համար նախատեսված վահանակների առկա խմբաքանակի սպառումից հետո:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2006 թվականի հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Հավելված



 

 



Արխիվ

2024

2023