Կառավարության որոշումներ

27 Մարտի 2014, 344 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1186-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «մարտի» բառը փոխարինել «մայիսի» բառով.
2) որոշման հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 11-րդ, 13-րդ, 22-րդ, 24-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 61-րդ, 67-րդ, 76-րդ, 81-րդ, 109-րդ, 113-րդ, 114-րդ, 147-րդ, 160-րդ և 169-րդ կետերը,
բ. 25-րդ կետում «Գալստյան Դավիթ» բառերը փոխարինել «Կոշի գյուղական համայնք» բառերով,
գ. 126-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 126. 245-060 Նորիկ Բոզիկյան »,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37.1-ին, 37.2-րդ, 37.3-րդ, 126.1-ին, 126.2-րդ, 126.3-րդ, 126.4-րդ, 126.5-րդ, 126.6-րդ, 126.7-րդ, 135.1-ին, 135.2-րդ և 135.3-րդ կետերով.
37.1. 127-010 Դավիթ Գալստյան
37.2. 127-011 Աղվան Դանիելյան
37.3. 050-025 Կոշի գյուղական համայնք

126.1. 245-061 Հայկ Բոզիկյան, Մանուշակ Հովհաննիսյան, Միսակ Հովհաննիսյան, Մարինե Հովհաննիսյան, Սիրանուշ Հովհաննիսյան
126.2. 245-062 Արսեն Սարգսյան
126.3. 245-063 Վրեժ Ավետիսյան, Ալվարդ Պետրոսյան
126.4. 245-064 Ռիմա Սուքիասյան, Ազատ Սուքիասյան, Արթուր Սուքիասյան, Ռոզա Սուքիասյան
126.5. 245-065 Միհրդատ Սարիբեկյան, Լարիսա Սարիբեկյան, Հովհաննես Սարիբեկյան, Ծովիկ Սարիբեկյան, Հասմիկ Սարիբեկյան
126.6. 245-066 Արթուր Խաչատրյան
126.7. 245-067 Ավագ Սիրունյան, Անահիտ Սիրունյան, Նուշիկ Սիրունյան, Վարդուհի Սիրունյան, Տաթևիկ Սիրունյան, Նորիկ Սիրունյան
135.1. 229-002 Սարգիս Աբրահամյան
135.2. 233-010 (223-010) Վարուժան Կիրակոսյան
135.3. 224-016 Գևորգ Ղուկասյան (Սիրանուշ Դավթյան)


2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: