Կառավարության որոշումներ

3 Ապրիլի 2014, 356 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐՎԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2013 թվականի նոյեմբերի 22-ի 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու մասին որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարել Ընտանիքի տարի` նկատի ունենալով 2014 թվականի ապրիլի 7-ից 2015 թվականի ապրիլի 7-ը ընկած ժամա-նակահատվածը:
2. Հաստատել Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշմամբ հատատված միջոցառումների իրականացումը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում Ընտանիքի տարվա կապակցությամբ իրականացվելիք տեղական միջոցառումների ծրագրեր:

 

Հավելված

Արխիվ

2024

2023